Skip links

Փարիզ հյուրանոց

Փարիզ հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա, քաղաքի սրտում: Մերձակայքում բազմաթիվ ազգային եւ էկզոտիկ ռեստորաններ, սրճարաններ, բարեր, թանգարաններ, պատկերասրահներ, համերգային սրահներ և այգիներ կան:
Փարիզ հյուրանոցում Դուք կհյուրընկալվեք լուսավոր եւ ընդարձակ հյուրասենյակներում, որտեղ Ձեզ են սպասում քաղաքի ամենաընդարձակ մահճակալները եւ սմարթ հեռուստացույցները՝ իրենց բազմալեզու հեռուստաալիքներով:
Հյուրանոցն առաջարկում է 24-ժամյա սենյակային ծառայություն, ժամանակին համահունչ կահավորված մարզասրահ, միջին և փոքր միջոցառումների համար նախատեսված բնական լուսավորությամբ և պատշգամբով, ժամանակակից աուդիո-վիզուալ սարքավորումներով հագեցած սրահ և տանիքում հանգրվանած հիասքանչ «Մոնմարտր» ռեստորան բար-սրճարանը:
Մեր գլխավոր խոհարարի ֆրանս-իտալական խոհանոցների բացառիկ ճաշատեսակները հաճելիորեն կզարմացնեն Ձեզ իրենց յուրօրինակ ձևավորմամբ և նրբաքիմք համով, միաժամանակ` տանիքում գտնվող «Մոնմարտր» ռեստորանից Ձեր առջև կբացվի Երևանը՝ իր պայծառ գույներով, ու Արարատ լեռը՝ իր վեհ և անչափ տպավորիչ տեսքով:

Հյուրանոցի հարմարություններ

Հյուրանոցի տեղակայում

Պատկերասրահ

Ամրագրել հիմա

Հյուրանոցի Ամրագրման Ձև

"(Required)" նշում է պարտադիր դաշտերը

MM slash DD slash YYYY
MM slash DD slash YYYY
Անուն Ազգանուն(Required)
This field is for validation purposes and should be left unchanged.