Skip links

Ջինջ բուտիկ հոթել

Ջինջ բուտիկ հոթելը այսուհետ բացում է իր դռները Գյումրիի սրտում: 80- ականներին կառուցված ինքնատիպ տներից մեկը վերականգնելով, կահավորվելով ու վերածելով հոթել-բուտիկի` մենք կարողացել ենք պատերի ներսում մեկտեղել նաև քաղաքի յուրահատուկ տրամադրությունը , անսպառ կոլորիտն ու ջերմությունը: Մենք ստեղծել ենք հին ու լուսավոր քաղաքի ժամանակակից դիմանկարը: Ջինջ բուտիկ հոթելը լավագույն վայրն է ընտանեկան հանգստի կամ պարզապես Գյումրիում լավ ժամանակ անցկացնելու համար։ Հյուրանոցի բոլոր սենյակները կոչված են մրգերի անուններով։ Կատարյալ հանգստի համար նախատեսված հարմարավետ և ժամանակակից համարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հնամենի և քաղաքին բնորոշ տարր: Գեղեցիկ տեսարան պատշգամբից և պատուհաններից, կենտրոնական, սակայն գողտրիկ դիրք: Հարմարավետ ներքին բակ` մեկ բաժակ սուրճը բացօթյա վայելելու համար: Առավոտյան ջերմ մթնոլորտը, համեղ նախաճաշը և տաք ընմպելիքները կդառնան լավ օրվա գրավական: Նախաճաշի սրահում տեղակայված է նաև փայտե վառարան- բուխարի: Մենք մատուցում ենք միայն որակյալ և շատ թարմ սննդամթերք: Սննդամթերքի մեծ մասը մենք մթերքում ենք հենց Գյումրիի կամ մերձակայքի տնային տնտեսություններից: Նախասրահ, որտեղ կարող եք ծանոթանալ տնային մրգօղիների պատրաստման գաղտնիքների հետ, ինչպես նաև հաճելի զրույց վարել այլ հյուրերի հետ: Հյուրընկալ թիմ, որը պատրաստ է ոչ միայն կազմակերպել Ձեր հանգիստը, այլև հյուրասիրել տնական ուտելիքով և խմիչքով: Ցանկության դեպքում կարող ենք պատրաստել և մատուցել լանչ և/կամ ընթրիք` ըստ նախօրոք հաստատված մենյուի: Սրճարանը հնարավոր է նաև օգտագործել  որպես լսումների/ սեմինարների սենյակ: Ցանկության դեպքում կարող ենք կազմակերպել coffee- break` ինչպես սրճարանի ներսում, այնպես էլ ներքին բակում: Կատարյալ մաքրություն և քաղաքի աղմուկից կտրվելու հնարավորություն: Գյումրի քաղաքի տեսարժան վայրերի հասանելիություն ընդամենը 1 րոպեի ընթացքում: Մոտակայքում են գտնվում Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Ասլամազյան քույրերի և Մհեր Մկրտչյանի թանգարանները, եկեղեցիները, հրապարակը, Տիկնիկային թատրոնը, և այլն: Վայելեք Գյումրի քաղաքի ողջ մշակութային մթնոլորտը հենց քաղաքի սրտում։

Hotel Facilities

Hotel Location

Gallery

Book Now

MM slash DD slash YYYY
MM slash DD slash YYYY
Name Surname(Required)
This field is for validation purposes and should be left unchanged.