Skip links

Պլազա Վիկտորիա Հյուրանոց

Այսօր հնագույն և հրաշալի Գյումրի քաղաքի կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում բացվեց Պլազա Վիկտորիա հյուրանոցը: Գիտակցելով, որ Գյումրին ինքնին թանգարան է բաց երկնքի տակ, պահպանվել է այս գեղեցիկ շինության պատմական դիմագիծը՝ տալով նրան նոր շունչ, նոր կյանք: Հյուրանոցը կառուցվել է համաձայն եվրոպական ստանդերտների և հագեցած է արդի տեխնիկական անհրաժեշտ միջոցներով: Գյումրին, որպես ինքնատիպ կոլորիտ ու հարուստ մշակույթ ունեցող քաղաք, զբոսաշրջության խոշոր կենտրոն դառանալու մեծ ներուժ ունի, իսկ Պլազա Վիկտորիա հյուրանոցը իր հյուրընկալ դռները բացելով այցելուների առջև, կնպաստի քաղաքի բարգավաճմանը և զբոսաշրջության զարգացմանը ՀՀ-ում: Ինչ-որ չափով լուծվել է այնպիսի սոցիալական խնդիր, ինչպիսին զբաղվածությունն է: Նորաբաց հյուրանոցում աշխատանքի են անցել տարբեր տարիքի 25 մարդ: Հյուրանոցն ունի շքեղ ու հարմարավետ կահավորված 25 սենյակ՝ նախատեսված 40 հյուրի համար: Գործնական և գիտական միջոցառումների համար գործում է կոնֆերանս դահլիճ, հյուրերի տրամադրության տակ են նաև բանակցությունների սենյակներ: Իսկ հյուրանոցի տարածքում գտնվող երկու ռեստորանները կգործեն թե՛ հյուրերի և թե՛ հյուրասեր ու հյուրընկալ գյումրեցիների համար: Նրանք կարող են օգտվել եվրոպական խոհանոցի ճաշացանկով ՛՛ՍԻՄՈՆԱ՛՛ ռեստորանից՝ նախատեսված 100 հյուրի համար: Այն հարմար է տարբեր միջոցառումների` հարսանյաց հանդեսների, ծննդյան տարելիցների, ամենօրյա հանդիպումների և հյուրասիրությունների համար: Իսկ ՛՛Գոստեվոյ Դվոր՛՛ անունը կրող մյուս ռեստորանում հյուրերը կարող են ճաշակել ազգային խոհանոցի ինքնատիպ ճաշատեսակներ՝ պատրաստված ավանդական թոնրի մեջ: Այցելուները կարող են ճաշակել ազգային խոհանոցի ճաշատեսակներ և պարզապես վայելել հաճելի հանգիստ բացօթյա տարածքում: Բարի գալուստ “Պլազա Վիկտորիա” հյուրանոց:

Hotel Facilities

Hotel Location

Gallery

Book Now

MM slash DD slash YYYY
MM slash DD slash YYYY
Name Surname(Required)
This field is for validation purposes and should be left unchanged.