Skip links

Գրանդ Ռեզորթ Ջերմուկ

Գրանդ Ռեզորթ Ջերմուկը գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Հյուրանոցը կառուցվել է 2015թ.-ին, համաշխարհային բրենդ Հայաթ ընկերության ստանդարտներին համապատասխան և երեք տարի շարունակ կառավարվել է հենց Հայաթ ընկերության կողմից: 2019թ. – ի ապրիլի 1-ից հյուրանոցը վերանվանվել է Գրանդ Ռեզորթ Ջերմուկ: Այն գտնվում է հենց Ջերմուկ քաղաքի կենտրոնում, հայտնի հանքային ջրերի ըմպելասրահին կից: Հյուրանոցը կառուցված և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, առկա են բոլոր հարմարությունները հյուրերի հանգստի, ինչու չէ, նաև աշխատանքի համար: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն ունի 92 ընդարձակ սենյակ, որոնցից 5 լյուքս դասի և մեկ նախագահական սենյակ: Հյուրանոցում առկա են նաև ընտանեկան սենյակներ և հատուկ սենյակ՝ հարմարեցված սահմանափակ կարողությունների տեր անձանց համար: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն ունի նաև 6 միջոցառումների սրահ, որոնք հարմար են տարբեր տեսակի կոնֆերանսների, ժողովների, ինչպես նաև՝ միջոցառումների կազմակերպման համար: Հյուրանոցում  գործում է շատ ընդարձակ լողավազան, ջակուզի, սաունա և ֆիթնես կենտրոն, ինչպես նաև մանկական խաղասենյակ, բիլիարդի և թենիսի սեղաններ: Այս ամենը ներառված է սենյակի արժեքի մեջ: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է տեղական և միջազգային ուտեստների տեսականի: Գործում է նաև շուրջօրյա բար: Հատուկ բիզնես դասի հյուրերի համար ունենք բիզնես կենտրոն, որից հյուրերը կարող են անվճար օգտվել: Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցն առաջարկում է նաև բարձրակարգ սպա ծառայություններ Sanjer Wellness սրահում: Կենտրոնի բուժական ծրագիրը իր մեջ ընդգրկում է բժշկի խորհրդատվություն, լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Կենտրոնը զբաղվում է դիաբետի և դրա բարդությունների, լյարդի  և լեղապարկի հիվանդությունների, մետաբոլիկ սինդրոմի, քրոնիկ հոգնածության սինդրոմի, ստամոքսի և աղիների,  ռևմատիկ հիվանդությունների  կանխարգելմամբ և վերականգնողական բուժումով: Բուժական ծրագրերում իր կարևոր տեղն ունի հանքային ջրի կիրառումը ներքին ընդունման, լոգանքների, աղիների լվացման ձևով: Ջերմուկի հանքային ջրի ունիկալ հակաբորբոքային, անոթալայնիչ հատկությունը թույլ է տալիս էֆեկտիվորեն իրականացնել վերը նշված հիվանդությունների կանխարգելումը, բուժումը և վերականգնումը:

Hotel Facilities

Hotel Location

Gallery

Book Now

MM slash DD slash YYYY
MM slash DD slash YYYY
Name Surname(Required)
This field is for validation purposes and should be left unchanged.