Skip links

Աղաբաբյան Հյուրանոց

Աղաբաբյանս հյուրանոցային համալիրը Ձեզ է առաջարկում լավագույն պայմանները գործնական, ընտանեկան, արձակուրդի և հանգստյան օրերը հաճելի և հետաքրքիր անցկացնելու համար։ Հյուրանոցային համալիրն իր մեջ ներառում է քսանմեկ նրբաճաշակ համարներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր ուրույն դիզայնով։ Ունի նաև ինն առանձնացված, իր ոճի մեջ կատարելության հասնող, պերճաշուք ապարտամենտներ։ Հյուրանոցի հարմարավետությունը, հատուկ մտածված դետալները և անհատական սպասարկումը հյուրերի ջերմ և ընտանեկան միջավայր ստեղծելու գրավականն են։ Հյուրանոցն իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները՝ կոնֆերանսների սրահ, ռեստորան, լաունջ բար, մանկական սենյակ, փակ լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ, ռեստորանից զատ գործում է միայն հյուրերի համար առանձնացված նորաոճ նախաճաշի սրահ։ Ցանկության դեպքում մեր մասնագետները պատրաստ են առաջարկել առողջ ապրելակերպի ամբողջական ծառայություններ, նորարարական ծրագրեր, օգտակար սնունդ։ Գործում են նաև անհատական և խմբակային մարզումների և լողի դասընթացներ։ Կազմակերպելով Ձեր գործնական միջոցառումները հյուրանոցային համալիրի ժամանակակից սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճում ՝ Դուք կստանաք լավագույն արդյունք։ Գիտաժողովների և միջոցառումների մասնակիցները կարող են օգտվել անվճար WiFi ինտերնետից և գրասենյակային ծառայություններից։ Ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական ուտեստներ։ Այստեղ Դուք կարող եք լիովին հանգստանալ հաճելի և ընկերական միջավայրում։ Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի «Աղաբաբյանս» հյուրանոց ճանապարհը կազմում է 11 կմ

Hotel Facilities

Hotel Location

Gallery

Book Now

MM slash DD slash YYYY
MM slash DD slash YYYY
Name Surname(Required)
This field is for validation purposes and should be left unchanged.