Ջինջ բուտիկ հոթել
Ջինջ բուտիկ հոթելը այսուհետ բացում է իր դռները Գյումրիի սրտում: 80- ականներին կառուցված ինքնատիպ տներից մեկը վերականգնելով, կահավորվելով ու վերածելով հոթել-բուտիկի` մենք կարողացել ենք պատերի ներսում մեկտեղել նաև քաղաքի յուրահատուկ տրամադրությունը , անսպառ կոլորիտն ու ջերմությունը: Մենք ստեղծել ենք հին ու լուսավոր քաղաքի ժամանակակից դիմանկարը: Ջինջ բուտիկ հոթելը լավագույն վայրն է ընտանեկան հանգստի կամ պարզապես Գյումրիում լավ ժամանակ անցկացնելու համար։ Հյուրանոցի բոլոր սենյակները կոչված են մրգերի անուններով։ Կատարյալ հանգստի համար նախատեսված հարմարավետ և ժամանակակից համարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հնամենի և քաղաքին բնորոշ տարր: Գեղեցիկ տեսարան պատշգամբից և պատուհաններից, կենտրոնական, սակայն գողտրիկ դիրք: Հարմարավետ ներքին բակ` մեկ բաժակ սուրճը բացօթյա վայելելու համար: Առավոտյան ջերմ մթնոլորտը, համեղ նախաճաշը և տաք ընմպելիքները կդառնան լավ օրվա գրավական: Նախաճաշի սրահում տեղակայված է նաև փայտե վառարան- բուխարի: Մենք մատուցում ենք միայն որակյալ և շատ թարմ սննդամթերք: Սննդամթերքի մեծ մասը մենք մթերքում ենք հենց Գյումրիի կամ մերձակայքի տնային տնտեսություններից: Նախասրահ, որտեղ կարող եք ծանոթանալ տնային մրգօղիների պատրաստման գաղտնիքների հետ, ինչպես նաև հաճելի զրույց վարել այլ հյուրերի հետ: Հյուրընկալ թիմ, որը պատրաստ է ոչ միայն կազմակերպել Ձեր հանգիստը, այլև հյուրասիրել տնական ուտելիքով և խմիչքով: Ցանկության դեպքում կարող ենք պատրաստել և մատուցել լանչ և/կամ ընթրիք` ըստ նախօրոք հաստատված մենյուի: Սրճարանը հնարավոր է նաև օգտագործել որպես լսումների/ սեմինարների սենյակ: Ցանկության դեպքում կարող ենք կազմակերպել coffee- break` ինչպես սրճարանի ներսում, այնպես էլ ներքին բակում: Կատարյալ մաքրություն և քաղաքի աղմուկից կտրվելու հնարավորություն: Գյումրի քաղաքի տեսարժան վայրերի հասանելիություն ընդամենը 1 րոպեի ընթացքում: Մոտակայքում են գտնվում Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Ասլամազյան քույրերի և Մհեր Մկրտչյանի թանգարանները, եկեղեցիները, հրապարակը, Տիկնիկային թատրոնը, և այլն: Վայելեք Գյումրի քաղաքի ողջ մշակութային մթնոլորտը հենց քաղաքի սրտում։