Պարկ Ռեզորթ Աղվերան
Երևանից ընդամենը 47 կմ հեռավորության վրա է տեղակայված բարձրակարգ նորաբաց Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոցային համալիրը, որը հանգրվանել է Աղվերանի լեռների մոգական, սաղարթախիտ, գեղատեսիլ անտառներում: Այն իդեալական վայր է հանդիսանում Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը տարվա բոլոր եղանակներին վայելելու համար:
Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոցային համալիրը առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ Ձեր և Ձեր ընտանիքի համար:
Հարմարավետ, բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և համարները համալրված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Բոլոր համարներն ունեն գեղեցիկ բնության տեսարանով բաց պատշգամբներ, որոնք ստեղծում են դրախտային տպավորություն: Ձեր տրամադրության տակ են մարզադաշտերը` նախատեսված տարբեր ոճի սպորտի սիրահարների համար, բիզնես սրահը, կոնֆերանս դահլիճը, սեմինարների սենյակները (մեծ և փոքր), ռեստորանը, բիլյարդի սրահը, բարը և դիսկո ակումբը, ինչպես նաև երեխաների համար նախատեսված գեղեցիկ խաղահրապարակները