Հրազդան Հյուրանոց
Հրազդան Հյուրանոցը գտնվում է Երեւանի ամենագեղեցիկ հատվածում և ընդհամենը 100մ հեռավորության վրա է Սուրբ Սարգիս եկեղեցուց: Գտնվում է քաղաքի կենտրոնում հեռու աղմուկից միևնույն ժամանակ 5 րոպե քայլելով կհասնեք քաղաքի տեսարժան վայրեր:
Նոր վերանորոգված հյուրանոցը առաջարկում է տարբեր տեսակի սենյակներ համալրված օդորակիչով, արբանյակային հեռուստաալիքներով, մինի-բարով, եւ հեռախոսով: Բարձր արագությամբ Wi-Fi ինտերնետն առկա է ինչպես սենյակներում, այնպես էլ հասարակական վայրերում: Գրեթե բոլոր սենյակներից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռ:
Հրազդան հյուրանոցը կատարելապես նախատեսված է ընտանեկան հանգստի համար: Հարմարավետ սենյակներից բացի հյուրանոցն ունի գեղեցիկ այգի, խաղահրապարակ, բաց լողավազան, բացօթյա սրճարան Ձեր ընտանեկան և ընկերական հանգիստը առավել հետաքրքիր և լիարժեք դարձնելու համար: Այն իդեալական վայր է ընտանեկան եւ ընկերական հանգիստը նախընտրողների համար: