Իմպերիալ Պալաս Հյուրանոց
Երևան քաղաքի անմիջապես սրտում գտնվող, կայսերական ոճով կառուցված բարձրակարգ Իմպերիալ Պալաս հյուրանոցը արդեն հինգ տարուց ավել իր ծառայություններն է առաջարկում բոլոր նրանց, ովքեր այցելում են Հայաստան, թեˊ գործնական, թեˊ հանգստի և թեˊ այլ նպատակներով: Ձեզ անհրաժեշտ է ընդամենը երեք րոպե, որպեսզի ոտքով հասնեք Մատենադարան և 5 րոպե` Կասկադ համալիր, 10 րոպե` Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոն: Զվարթնոց Միջազգային օդանավակայանը գտնվում է 19 կմ հեռավորության վրա: Իր հարմար դիրքի շնորհիվ, հյուրանոցային այս կառույցը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում հայտնվել Երևան քաղաքի տեսարժան վայրերում, թանգարաններում և այլ կառույցներում, որոնք կարող են լիովին բավարարել Հայաստան եկած այցելուի հետաքրքրությունները:
Թեˊ անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցումը, և թեˊ ընտանեկան միջավայրը ստիպում են հյուրերին զգալ ինչպես իրենց տանը` չնայած տանից հեռու լինելուն:
77 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված սենյակները դրական լիցքեր են հաղորդում հյուրերին, հնարավորություն տալով վայելել սենյակի պատշգամբից դեպի Մայր Հայաստան և Արարատ լեռը բացվող գեղեցիկ տեսարանը: Հյուրանոցի բոլոր սենյակներում առկա է օդորակիչ և անվճար Wi-Fi Ինտերնետ