Թեժ Լեռ Հանգստյան տուն
Բարի գալուստ Լոռվա գեղատեսիլ բնաշխարհի ամենատեսարժան և գողտրիկ վայրերից մեկը` Թեժ լեռ, որի մտերիմ հարևանությամբ և փարթամ անտառներով շրջապատված` տեղակայված է համանուն հանգստյան տունը:
Վերանորոգված և դիզայներական ինքնատիպ լուծումների շնորհիվ նոր տեսք ստացած հանգստյան տունն իր բազմատեսակ ծառայություններն է առաջարկում ձեզ տարվա բոլոր եղանակներին: Մեզ մոտ դուք կարող եք մատչելի գներով վայելել խաղաղ հանգիստ անմիջապես բնության գրկում, համտեսել համեղ և առողջ սնունդ, հիանալով գեղեցիկ բնապատկերներով՝ ըմբոշխնել սոճիների թարմ ու առողջարար օդը և, ոչ պակաս կարևոր է, անհրաժեշտության դեպքում հանգիստը զուգակցել աշխատանքի հետ: