ԴաբլԹրի Բայ Հիլթն
Հյուրանոցը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Հանրապետության հրապարակից ընդամենը 850մ (10 րոպե ոտքով) հեռավորության վրա:
Հյուրանոցն ունի մարզասրահ, շոգեբաղնիք, ՍՊԱ կենտրոն, մերսման սրահ, գեղեցկության սրահ, երեխաների համար խաղահրապարակ, ինչպես նաև ռեստորան, լոբբի բար, բուխարի և գինու մառան: Գործարարների համար կան համաժողովների դահլիճներ և բիզնես կենտրոն:
Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված ստանդարտ, դելյուքս և ընտանեկան համարներ, ինչպես նաև սենյակներ չծխողների համար: Բոլոր սենյակներն ապահովված են օդակարգավորմամբ, մինի բարով, չհրկիզվող պահարանով, հարթէկրան հեռուստացույցով` արբանյակային հեռարձակմամբ, հեռախոսով: Լոգարանում կա վարսահարդարիչ, խալաթներ, հողաթափեր, ցնցուղախցիկ: