Skip links

ԱՐՄԵՆԻԱ ՎԵԼԼԵՆՍ ԵՎ ՍՊԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ

Արմենիա Առողջարան և ՍՊԱ Հյուրանոցը տեղակայված է հենց Ջերմուկ քաղաքի սրտում, որտեղ գտնվում են բուժիչ հանքային աղբյուրները, որոնց շնորհիվ Ջերմուկ քաղաքը ձեռք է բերել հոգու և մարմնի կազդուրման կենտրոնի համբավ: Այս շքեղ հյուրանոցային համալիրում դուք կարող եք վայելել առողջարանային քաղաքի շրջակա բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող բուժական թերապիայից: Ջերմուկ Արմենիա առողջարանային համալիրը հիանալի վայր է ոչ միայն հանգստի, այլև բուժական թերապիայի համար: Հյուրանոցն առաջարկում է բուժման կուրսեր տարբեր տեսակի հիվանդությունների համար, որոնց շարքին են դասվում ստամոքսաաղիքային տրակտի հիվանդություններ (գաստրիտ, խոց, տասներկումատնյա աղիքի խոց), լյարդի, լեղապարկի, մկանային համակարգի և գինեկոլոգիական հիվանդություններ: Նյութափոխանակության խախտման դեպքում սա իդեալական վայր է, որտեղ կարելի է զվարճանքի հետ մեկտեղ ստանալ բուժական կուրսեր, քանի որ առողջարանն առաջարկում է շաքարախտի, գիրության, արյան բարձր մակարդելիության բուժման կուրսեր: Եվ ի վերջո, այստեղ կարելի է ստանալ նյարդային համակարգի, պրոկտոլոգիական և ուրոլոգիական հիվանդությունների, ռադիկուլիտի, ռևմատիզմի և այլ նմանատիպ հիվանդությունների բուժման կուրսեր:

Հյուրանոցի հարմարություններ

Հյուրանոցի տեղակայում

Պատկերասրահ

Ամրագրել հիմա

Հյուրանոցի Ամրագրման Ձև

MM slash DD slash YYYY
MM slash DD slash YYYY
Անուն Ազգանուն(Required)
This field is for validation purposes and should be left unchanged.
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.