Skip links

Սուրբ Գայանե եկեղեցի

Գտնվելու վայրը՝ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ
Հեռավորությունը Երևանից՝ 20կմ – 25ր
Հիմնադրումը՝ 7-րդ դար

Սուրբ Գայանե եկեղեցին հայկական ճարտարապետական փայլուն հուշարձաններից է և համարվում է Հայ Առաքելական եկեղեցու սրբավայրերից մեկը:
Ըստ ավանդության՝ Գայանեն եղել է հայազգի քրիստոնյա կույսերի մայրապետը, որոնք բնակվել են Հռոմում Դիոկղետիանոս հեթանոս կայսեր օրոք: Հետապնդվելով կայսեր կողմից՝ մայրապետ Գայանեն, կույս Հռիփսիմեի և այլ քրիստոնյա կույսերի հետ միասին փախչելով, Հռոմից հասել է Հայաստան: Սակայն այստեղ էլ 301թվականին նրանց գտել ու մահապատժի է ենթարկել հայոց հեթանոս թագավոր Տրդատը: Այն վայրում, որտեղ նահատակվել է մայրապետ Գայանեն, կառուցվել է մատուռ, ապա եկեղեցի:
Սուրբ Գայանե եկեղեցին կառուցել է Եզր կաթողիկոսը 630 թվականին: Գայանե եկեղեցին 7-րդ դարի 1-ին կեսի գմբեթավոր բազիլիկ տիպի օրինակ է: Գմբեթակիր չորս մույթերը ներքին տարածությունը բաժանում են երեք նավերի: Կոնստրուկտիվ տարրերը՝ տրոմպներ, թաղեր, կամարներ, կիրառված են մեծ վարպետությամբ:

Ավագ խորանի երկու կողմերում խաչաձև թաղածածկ ավանդատներն են: Սուրբ Գայանե եկեղեցին աչքի է ընկնում պարզությամբ, ճարտարապետական – գեղարվեստական միջոցներով, համոզիչ տարածական ձևերով, տպավորիչ ինտերիերով:
1652 թ.-ին նորոգվել են պատերն ու ծածկը: 1683 թվականին ճակատին կից կառուցվել է սրահ:

 

Request Now