Պռոշյանի կոնյակի գործարան – Yeraz Travel
Skip links

Պռոշյանի կոնյակի գործարան

1995 թվականին ընկերներ Արմեն Գասպարյանն ու Էդուարդ Չոբանյանը ձեռք բերեցին Պռոշյան գյուղում գտնվող, սովետական տարիներից մնացած փոքր գործարան ու այնտեղ հիմնեցին փրփրուն գինիների արտադրություն: Արդեն 2 տարի անց գործարանը բավականին զարգացում էր ապրել՝ ընդլայնելով արտադրվող տեսականին, այդ թվում՝ նռան գինիներ, օղի, շամպայն, կոնյակ: Սկսած 2001թվականից գործարանն սկսում է իր արտադրանքն արտահանել մի շարք երկրներ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Իսրայել, Գերմանիա և այլն:
2006 թվականին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բացվեց Պռոշյանի կոնյակի գործարանի նոր արտադրամասը։ Այստեղ սկիզբ դրվեց նաև պահածոների արտադրությանը՝ «Royal» բրենդի ներքո: Հետագայում ընկերությունն իր ներկայացուցչություններն է բացում Ռուսաստանում և Ուկրաինայում՝ ընդլայնելով վաճառքների ծավալներն այդ երկրներում:
Ահա 2011թվականին Արմավիրում հիմնվում է խաղող մթերելու, կոնյակ պահելու և գինի պատրաստելու, նաև պահածոների արտադրության նոր արտադրամաս։ Ներկայումս, ընդհանուր առմամբ, Պռոշյանի կոնյակի գործարանն արտադրում է շուրջ 3 մլն բանկա պահածո: 2014թվականից Երևանի կենտրոնում գործում է գործարանի ֆիրմային խանութը, որտեղ սպառողին է առաջարկվում արտադրատեսակների լայն և որակյալ տեսականին: Կոնյակներից հայտնի են Հայերեն այբուբեն, Մանե, Սարդարապատ, Օպերա, Հին երկիր, Հայկական բերդ, Վահան Տերյան, Չարենց և այլն, գինիներից՝ Կամար, Ֆրունզիկ Մկրտչյան, Պարտեզ, Շարան, Սև քիշմիշ, Նռան, Պռոշյան, Կենաց ծառ և այլն:

Request Now