Շոկոլադը շատերի կողմից սիրված քաղցրավենիք է՝ պատրաստված կակաոյի աղացած սերմերից: Հայտնի է, որ կակաոն օգտագործվել է Ամերիկայում դեռևս 4000 տարի առաջ: 1842թվականին անգլիական «Cadbury» ընկերությունն արտադրել է առաջին շոկոլադե սալիկը:
Շոկոլադն օգտակար է սրտի համար. այն կրճատում է սրտային հիվանդությունների հավանականությունը: Ավելացնելով ուղեղում սերոտոնինի քանակը՝ շոկոլադը նաև բարձրացնում է տրամադրությունը:
Հայաստանում կարելի է համտեսել տեղական արտադրության տարբեր շոկոլադներ, ինչպես նաև մասնակցել դրա պատրաստման վարպետաց դասին՝ ծանոթանալով շոկոլադի պատրաստման գործընթացին ու պատմությանը և շոկոլադի իրական վարպետի զգացողություններով զարդարել շոկոլադը: Այդ հնարավորությունը Ձեզ ընձեռում է TadDin Chocolatier ընկերությունը: TadDin-ի արտադրանքը բաժանվում է երկու մասի և երկու տարբեր ապրանքային նշանների՝ ChocoDin և ChocoTad, որոնք միասին կազմում են TadDin-ը: ChocoDin ապրանքանշանն առաջարկում է ձեռքով պատրաստված շոկոլադե արտադրանք, մասնավորապես՝ շոկոլադապատ մրգաչրեր և լցոնված շոկոլադե կոնֆետներ, իսկ ChocoTad ապրանքային նշանի ներքո արտադրվում են արհեստագործական շոկոլադներ՝ ընկուզա-շոկոլադե մածուկներ և շոկոլադե սալիկներ: Համեցե՛ք վայելելու շոկոլադե հաճույքը: