Skip links

«Շահնազարյան» գինու-կոնյակի տուն

«Շահնազարյան» գինու-կոնյակի տունն ընտանեկան ձեռնարկություն է և կրում է սեփականատերերի ազգանունը: 2000-ականների սկզբին հիմնադիր Սամվել Շահնազարյանը ձեռք բերեց Եղվարդում՝ Արալեռի ստորոտին գտնվող մի հին ու լքված արտադրական ձեռնարկություն, և որոշում կայացվեց դրա հիման վրա կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած ժամանակակից համալիր:
Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Շահնազարյան ընտանիքի ջանքերով կառուցվեց ժամանակակից հսկայական գործարան՝ հագեցած եվրոպական լավագույն սարքավորումներով, շշալցման հոսքագծերով ու մառանով, որակի վերահսկման լաբորատորիայով: Արդեն 2009թվականին գործարանի կողմից արտադրվեցին առաջին կոնյակները:
«Շահնազարյան» տան կողմից առաջարկվում են Գայասոն Պրեմիում, Փարաքար, Հայկական, Գայասոն Բրիլիանտ, Հայաստանի մարգարիտ, Շահնազարյան կոնյակները, ինչպես նաև մրգային և հատապտղային գինիների տարատեսակները:
Ընկերությունն իր արտադրանքն իրացնում է ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան շուկայում: 2017 թվականին այն բացեց իր Առևտրի տունը Չեխիայում, ինչը մեծապես նպաստեց միջազգային շուկայում դիրքերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Request Now