Skip links

Ձիավարություն Հայաստանում

Երևանից մոտ 21կմ հեռավորության վրա գտնվող Աշտարակ քաղաքի մոտ տեղակայված է «Այրուձի» հեծյալ ակումբը: Այցելուներին այստեղ առաջարկվում է ձիավարել, կերակրել ձիերին, ինչպես նաև ականատես լինել և նույնիսկ մասնակցել կենդանիներին թամբելու գործողություններին: Դե իսկ նրանց հետ աշխատելու կանոններին և նրբություններին Ձեզ կծանոթացնեն ակումբի անձնակազմի փորձառու անդամները:
Այս յուրօրինակ ակումբում հնարավորություն է ընձեռվում խորապես ուսումնասիրելու, ճանաչելու և բացահայտելու այս խելացի ու բարի կենդանիներին: Յուրաքանչյուրն այստեղ կարող է զգալ ձիերի հետ ընկերական ջերմ շփման դրական ազդեցությունը և հեռանալ միայն հնարավորինս շուտ վերադառնալու ցանկությամբ:
«Այրուձին» առաջարկում է նաև քաղաքի աղմուկից հեռու այս բացառիկ միջավայրում անցկացնել Ձեր ընտանեկան ու ընկերական հավաքույթները՝ տրամադրելով համապատասխան տարածքներ ու անհրաժեշտ պայմաններ:

Request Now