Skip links

Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն

Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնն հանդիսանում է հայաստանյան ձիասպորտի խոշորագույն կենտրոնը և ձիարշավարանը: Կենտրոնի բացումը կայացել է 2001թվականին: Այն գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում և զբաղեցնում շուրջ 85հա տարածք:
Ձիասպորտը Հայաստանում սկիզբ է առել 1953 թվականին: Ներկայումս այս սպորտաձևը ղեկավարվում է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի կողմից և շարունակում ընդլայնել սպորտի սիրահարների իր շրջանակը: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի հետ:
Ձիասպորտի կենտրոնը բաղկացած է 1800մ երկարությամբ ձիավարության ուղուց, ինչպես նաև մեկական բացօթյա և փակ արենաներ՝ նախատեսված ձիասպորտի միջազգային մրցույթների համար:
Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում կազմակերպվում են ձիավարության անհատական ու խմբակային դասընթացներ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Request Now