Skip links

«Հին կամուրջ» գինու գործարան

«Հին կամուրջ» գինու գործարանն հիմնադրվել է Եղեգնաձորի մարզի նախկինում բոլորովին անմշակ հողատարածությունների տեղում: Շուրջ 20 տարվա աշխատանքների արդյունքում գոյություն ունեցող ներկայիս խաղողի այգիներն անհամեմատելի են նախկին հողատարածքների հետ: Դրանք գտնվում են Արփա գետի ափին: Գործարանի աշխատանքը սկիզբ է առել 1998թվականին՝ որպես ընտանեկան բիզնես: Մինչ օրս գործարանը շարունակում է զարգանալ ու բարելավել իր դիրքերը տեղական շուկայում: Արտադրատեսակներն արտահանվում են նաև այլ երկրներ:
Գինու արտադրությունն այս գործարանում համադրում է Հայաստանի, հատկապես՝ Վայոց Ձորի մարզի ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներն ու սարքավորումները:
«Հին կամուրջ» գինու գործարանի տարածքում գործում է նաև ռեստորան և հյուրատուն:

Request Now