Skip links

«Հին Արենի» գինու գործարան

Գինեգործությամբ Հայաստանում զբաղվել են դեռևս 6200 տարի առաջ: Վայոց ձորի մարզը և հատկապես Արենի գյուղն հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության բնօրրանը: «Հին Արենի» գործարանն էլ հիմնադրվել է հենց այստեղ՝ օգտագործելով բնության ընձեռած բացառիկ հնարավորությունները: Այն նախագծել է արգենտինացի հայտնի մասնագետ Մարիո Խապասը: Այս գործարանում գինեգործական ավանդույթները մեկտեղված են արդի սարքավորումների հետ: Վերջիններս ներմուծվել են Ֆրանսիայից և Իտալիայից:
Ընկերության խաղողի այգիները տեղակայված են ծովի մակարդակից 1215-1250մ բարձրության վրա և կազմում են 32հա մակերես: Բերքն այստեղ հավաքվում և ընտրվում է ձեռքով, իսկ գինին հնեցվում է արցախյան կաղնե տակառներում:
Գործարանում կազմակերպվում են զբոսավարի ուղեկցությամբ շրջայցեր և գինիների համտես: Գինիներից հայտնի ու սիրված են Արենին, Ոսկեհատը և Ռոզեն:

Request Now