1980 թվականին վաստակաշատ ռեժիսոր Հենրիկ Մալյանը Երևանում հիմնադրեց կինոդերասանների թատրոն-ստուդիա: Դա բացառիկ ու նորարարական երևույթ էր 80-ականների մշակույթում: Կինոռեժիսորն այդպիսով կարողացավ մեկտեղել կինոյի ու թատրոնի պատկերային հիմնաձևերը և առանձնահատուկ բեմական ոճ ձևավորել: Թատրոնում առաջին բեմադրությունն եղել է «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները»:
1988 թվականին թատրոն-ստուդիան անվանակոչվեց հիմնադիր և առաջին գեղարվեստական ղեկավար Մալյանի անունով:
Թատրոնի թատերախումբը բազմիցս հյուրախաղերով ներկայացել է Հայաստանի տարբեր քաղաքներում, Ֆրանսիայում, Կանադայում, Էստոնիայում, Բուլղարիայում, Լատվիայում, Լիբանանում, Սիրիայում, Ադրբեջանում։ Այն մասնակցել է միջազգային թատերական մեծաթիվ փառատոնների:
Թատրոնի դերասաններից են Վարդուհի Ռուշանյանը, Մովսես Ստեփանյանը, Արա Սարգսյանը, Սամվել Թոփալյանը, Լևոն Ղազարյանը, Գեորգի Հովակիմյանը և այլոք:
Ներկայումս թատրոնի գեղարվեստական ղեկավարը Նարինե Մալյանն է՝ Հենրիկ Մալյանի դուստրը: Նա արժանապատվորեն ու հաջողությամբ շարունակում է հոր ստեղծած ուղին:
Վարդանանաց փ. 18, Երևան, Հայաստան
+374 10 54-02-96
www.facebook.com/malyantheatre/
Երկ-Կիր: 11:00-18:00