Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կառուցվել է 1930-1931թվականներին մի ռուսական եկեղեցու տեղում` ըստ ճարտարապետներ Կարո, Գևորգ Քոչարի և Միքայել Մազմանյանի նախագծի։ Թատրոնի շենքը շահագործման է հանձնվել 1937թվականին, իսկ 1938թ.-ին ստացել Կ. Ստանիսլավսկու անունը: Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է նշանավոր թատերական ռեժիսոր և թատերագետ Լևոն Քալանթարը: Առաջին անգամ թատրոնն իր բեմական վարագույրները բացեց Տուրի ու Շեյնինի «Առերես» ներկայացումով։
1965թվականից սկսած շատ երկար տարիներ թատրոնի գեղարվեստական ղեկավարը ու գլխավոր ռեժիսորն է եղել անվանի բեմադրիչ և ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը։ Իր 70-ամյա գործունեության ընթացքում թատրոնը միշտ եղել է առաջատար դիրքերում՝ բեմադրելով հայ, ռուս, արտասահմանյան դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները։ Նույնիսկ 90-ական թվականներին թատրոնը, չնայած ծանր պայմաններին, շարունակում էր արդյունավետորեն աշխատել՝ շարունակաբար բեմադրելով տարբեր ներկայացումներ, որոնցից շատերը հաջողությամբ մասնակցել են միջազգային փառատոնների և արժանացել դիպլոմների ու մրցանակների։ Թատրոնն այժմ ղեկավարում է դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ռուսական դրամատիկականն իրականացնում է բավականին ակտիվ ստեղծագործական գործունեություն և շարունակում է իր հանդիսատեսի դատին հանձնել իրեն հատուկ ոճով օժտված տարաբնույթ ներկայացումներ:
Աբովյան փ. 7, Երևան, Հայաստան
+374 10 56-91-99
www.stanislavski.am
Երկ-Կիր: 11:00-17:00