Փեյնթբոլը («Paintball» անգլերենից թարգմանաբար նշանակում է ներկած գնդակ. paint-ներկ, ball-գնդակ) թիմային խաղ է, որի նպատակը խաղային տարածքում տեղադրված դրոշակի գրավումն է: Խաղի ընթացքում կիրառվում են հատուկ զենքեր, որոնք կրակում են հատուկ ներկով պատված գնդակներով, որոնք հարվածի ժամանակ հետք են թողնում խոչընդոտի վրա և ներկում այդ հատվածը: Խաղային տարածքում առկա են նաև փոքր ապաստարաններ և խրամատներ, որոնք օգնում են խաղացողներին՝ առավել հետաքրքիր դարձնելով թիմային պայքարը:
«Լեգեոն» փեյնթբոլային ակումբն առաջարկում է բոլորին փեյնթբոլ խաղալ բնության գրկում՝ քաղաքի աղմուկից ու ձանձրալի առօրյայից հեռու: Այստեղ վարձակալությամբ տրամադրվում են խաղի համար անհրաժեշտ սարքավորումներն ու ապահովում մասնակիցների անվտանգությունը:
Այսպիսով, «Լեգեոն» ակումբի կողմից յուրաքանչյուրին ընձեռված է իրական թիմ ղեկավարելու և բարդագույն իրավիճակներում ուժերը փորձելու եզակի հնարավորություն: