Skip links

Իջևանի գինու-կոնյակի գործարան

Իջևանի գինու-կոնյակի գործարանն հանդիսանում է հայաստանյան առաջին գինեգործարաններից մեկը: Այն հիմնադրվել է 1951 թվականին՝ Երևանի շամպայն գինիների գործարանին ու Արարատ տրեստին շամպայնի և կոնյակի գինենյութ մատակարարելու նպատակով:
2005 թվականին գործարանը ձեռք բերվեց հայտնի գործարար Է. Եղիազարյանի կողմից և ենթարկվեց շրջադարձային փոփոխությունների: Լայնամասշտաբ ներդրումներ իրականացվեցին գործարանի վերանորոգման, նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրման, արտադրության ընդլայնման, խաղողի սեփական այգիների հիմնման, գիտական աստիճան ունեցող և արտասահմանյան երկրներում վերապատրաստված մասնագետներով համալրման ուղղությամբ` հնարավորություն ընձեռելով գործարանին ներդաշնակ լինելու գիտությանն ու ժամանակին:
Ներկայումս Իջևանի գինու-կոնյակի գործարանն արտադրում է բարձրորակ կոնյակների, խաղողի և պտղահատապտղային գինիների, մրգօղիների, ինչպես նաև չրերի և պահածոների լայն տեսականի: Առաջարկվում են Օրդինար, Պրեմիում, Կոլեկցիոն, Մրգային, Հուշանվերային գինիները, Օրդինար, Տեսակավոր և Տակառիկով կոնյակները, հնեցված ու ավանդական մրգային օղիները:

Request Now