Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967թվականին՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, բազմաթիվ պետական մրցանակների դափնեկիր, հայ մեծանուն ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի կողմից: 1986թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բեմադրիչ Արմեն Խանդիկյանը:
Թատրոնն ունեցել է և այժմ էլ ունի հյուրախաղային լայն աշխարհագրություն: Այն հյուրախաղերով հանդես է եկել ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում, Անգլիայում, Ռումինիայում, Հունգարիայում՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների ու պարգևների:
Թատրոնը խաղացանկային է, նրա բեմում ներկայացվել է հարյուրից ավելի անուն բեմադրություն: Ներկայումս Դրամատիկականի խաղացանկում ներառված է քսան անուն ներկայացում: Յուրաքանչյուր տարի խաղացանկը համալրվում է 2 նոր ներկայացումով:
Այստեղ հանդես են գալիս հայ անվանի դերասաններ Է. Վարդանյանը, Ի. Ղարիբյանը, Լ. Թուխիկյանը, Ռ. Քոթանջյանը, Վլադիմիր ու ժասմենա Մսրյանները, Գ. Մանուկյանը, Ա. Ութմազյանը, Կ. Երիցյանը, Տ. Ղափլանյանը, Է. Շահիրյանը, Գ. Իգիթյանը, Լ. Կիրակոսյանը, Ռոբերտ և Հրաչյա Հարությունյանները և ուրիշներ:
Իսահակյան փ. 28, Երևան
+374 10 52-47-23
www.ydt.am
Երկ-Կիր: 12:00-20:00