Գորգագործությունն Հայաստանում հազարամյակների պատմություն ունի: Դեռևս հնագույն ժամանակներում կարպետներն ու գորգերն հայի կենցաղում անհրաժեշտություն են եղել: Մեգերյանների գերդաստանի ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնմամբ և նորերի արտադրությամբ: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկիզբ է դրել հնագույն գորգերի վերարտադրությունը՝ հիմնված գորգերի արտաքին տեսքի և հնագույն ոճի պահպանման սկզբունքների վրա: Տարիների ընթացքում նրանք զարգացրեցին գորգերի վերարտադրման համար բնական ներկանյութեր ստանալու և հանգույցի հին հայկական տեխնոլոգիաները՝ ստեղծելով ու պահպանելով «վաղեմության սկզբունքը» ձեռագործ գորգերի արտադրության գործընթացում: Ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրությունն այդպիսով նոր շունչ ստացավ: Գործարանում այսօր կարելի է մասնակցել տպավորիչ շրջայցին ու գորգագործության վարպետաց դասին, յուրացնել հայկական հանգույցի էությունը, ծանոթանալ թելերի ներկման բնական մեթոդներին, գորգերի լվացման ու մշակման գործընթացներին: Բնական գույները ստացվում են Հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից, ինչպես հազարամյակներ առաջ: Ցուցասրահում կարելի է տեսնել ինչպես պահպանված հնագույն, այնպես էլ Հայաստանի տարբեր տարածաշրջաններին, այդ թվում՝ Լոռիին, Վասպուրականին, Ղարաբաղին, և այլ բնակավայրերին հատուկ, ժամանակակից դիզայներական հմտություններով վերականգնված գորգերը: Մեգերյան կարպետ գործարանին կից գործում է Մեգերյան ռեստորանը, որն առաջարկում է հայկական ավանդական ճաշատեսակների պատրաստման վարպետաց դասեր և անկրկնելի ուտեստներ: