Skip links

Գորգագործության վարպետաց դաս – Թուֆենկյան Արտիզան կարպետս

«Թուֆենկյան Արտիզան կարպետսը» հիմնադրվել է 1986 թվականին Ջեյմս Ֆրանսիս Թուֆենկյանի կողմից: Այն եղել է հնագույն գորգերի առաջին ձեռնարկությունը, որը ստեղծել է միջազգայնորեն ճանաչված ապրանքանիշ, մշակել և ներկայացրել իր արտադրանքը գորգերի բիզնեսի շուկայի բարձրակարգ նորաձևության սեգմենտին: «Թուֆենկյան Արտիզան կարպետսն» այժմ ունի թվով 5000 աշխատակից Նեպալում գործող գործարանում, շուրջ 150 ներկայացուցչություն աշխարհի տարբեր երկրներում, 6 սեփական ցուցասրահ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեկական խանութ-ցուցասրահ Լոնդոնում և Երևանում: Նախկին Խորհրդային Միության փլուզումից հետո Ջ. Թուֆենկյանը որոշեց վերադառնալ իր նախնիների երկիր և մասնակցել նոր ու անկախ Հայաստանի Հանրապետության զարգացմանը: 1993 թվականին նա ձեռնամուխ եղավ գորգագործության բիզնեսի ստեղծմանը Հայաստանում՝ աշխատելով 1000-ից ավելի աշխատող և ստեղծեց գորգագործական ենթակառուցվածք: Ընկերությունում աշխատում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող գորգագործներ: Արտադրությունը կենտրոնացած է Երևանում, Արմավիրի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում: Գորգերն այստեղ ամբողջությամբ ձեռագործ են. բուրդը նախ մանվում է, ներկվում, ապա օգտագործվում գորգագործության գործընթացում: «Թուֆենկյան» ոճն իդեալականորեն համադրվում է գորգագործական արվեստի հնագույն ավանդույթների հետ՝ սպառողին առաջարկելով նրբերանգ, խիտ հյուսվածքով, յուրօրինակ գորգեր: Երևանյան ցուցասրահում կարելի է մասնակցել գորգագործության վարպետաց դասին՝ ծանոթանալով թուֆենկյանական ձեռագործ գորգերի ստեղծման տեխնոլոգիային, պատմությանն ու մշակույթին:

Request Now