Skip links

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1921թվականին, իսկ որպես հայաստանյան Առաջին պետական թատրոն՝ պաշտոնապես բացվել մեկ տարի անց՝ 1922թվականին՝ մեծն գրողի «Պեպո» ստեղծագործության կատակերգական ներկայացմամբ (ռեժիսոր՝ Լևոն Քալանթար): Իսահակ Ալիխանյանի ու Լևոն Քալանթարի ջանքերով հիմք դրվեց ազգային թատրոնի առանձնահատիպությանն ու գեղագիտական ոճին՝ ներդաշնակեցնելով ավանդականն ու նորը: 1937թվականին թատրոնը ստացավ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունը, իսկ 1967թվականին արժանացավ ակադեմիական թատրոնի կոչման: Թատրոնի ներկայիս տնօրենը հայ դերասան Վարդան Մկրտչյանն է, գեղարվեստական ղեկավարը՝ թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը:
Ժամանակի ընթացքում թատրոնը բացահայտեց մի շարք դերասանական վառ անհատականություների: Այստեղ իրենց ստեղծագործական ուղին կերտեցին Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը, Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, Սոս Սարգսյանը, Ազատ Գասպարյանը, Վարդուհի Վարդերեսյանը և այլոք: Թատրոնի վերելքները պայմանավորվեցին բազմաթիվ ներկայացումներով՝ ‹‹Համլետ››, ‹‹Իմ սիրտը լեռներում է››, ‹‹Դիմակահանդես››, ‹‹Կենդանի դիակ›› և այլն: Այժմ թատերախմբի կազմում են Հարություն Մովսիսյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Արմեն Մարությանը, Նորայր Գևորգյանը, Գևորգ Չեփչյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը, Գրետա Մեջլումյանը, Ջուլիետա Ստեփանյանը և ուրիշներ:

Գր. Լուսավորիչ փ. 6, Երևան
+374 10 52-76-70
www.facebook.com/sundukyantheatre/
Երկ-Կիր: 10:00-18:00

Request Now