Skip links

Արմենիա Վայն

«Արմենիա Վայն» գինեգործարանում մեկտեղված են հայկական ավանդույթներն ու արդիական տեխնոլոգիաները: Ընկերությունն հանդիսանում է ընտանեկան սեփականություն: 2006թվականին տնկվել են խաղողի առաջին այգիները, իսկ 2008թ.-ին հիմնադրվել է գինու գործարանը: Տարիների ընթացքում այն շարունակաբար համալրվել է նորագույն սարքավորումներով և ժամանակակից տեխնիկայով՝ ներկայացնելով որակյալ գինիների լայն տեսականի և դառնալով տեղական շուկայի առաջատարներից մեկը: Ընկերությունը նաև արտահանում է իր արտադրանքը և իրացնում մի շարք արտասահմանյան երկրներում:
Հայաստանյան բազմազան խաղողատեսակներից գործարանում օգտագործվում են հիմնականում Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում աճող սորտերը՝ հայկական սպիտակ Կանգուն, Արենի, Հաղթանակ, Կարմրահյութ, Ոսկեհատ, Գառան դմակ Մերլո, ֆրանսիական Կաբերնե սովինյոն և Կաբերնե ֆրան, ինչպես նաև` Հարավային Կովկասում տարածված Սապերավի և Ռկածիթելի խաղողի սորտերը:
«Արմենիա Վայնն» առաջարկում է գինիների բազմազան տեսականի՝ Տակառ փրփրուն, Արմենիա, Արմենիա Սփեշլ Էդիշն, Արմենիա ընտրովի, Արմենիա փրփրուն, Արմենիա հոբելյանական թողարկում, Երևան 782 ՔԱ, Երևան 782 ՔԱ փրփրուն, Սևուկ, Տակառ, Թարիրի:

Request Now