Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, որը նախկինում կրել է «Հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ» անունը, կառուցվել է 1900-1916թվականներին՝ Վ. Սիմոնսոնի նախագծով։
Հետագայում շենքը մի քանի անգամ վերանորոգվել է. 1953, 1961, 1977 թվականներին ճարտարապետ Մ. Գրիգորյանի և Է. Սրապյանի ղեկավարությամբ: 1921 թվականին, համաձայն կառավարության որոշման, այն սկսել է գործել որպես Երևանի մշակույթի տուն:
2005 թվականին համերգասրահը պաշտոնապես անվանակոչվել է ի պատիվ հայ մեծանուն երգահան, դաշնակահար Առնո Բաբաջանյանի: Համերգային սրահը նախատեսված է 300 հանդիսատեսի համար:
Շենքի առաջին հարկում տեղակայված է ճեմասրահը, հանդերձարաններն ու ադմինիստրատիվ աշխատակիցների առանձնասենյակները, երկրորդ հարկում՝ երկու մեծ ճեմասրահ, շքեղ դահլիճ՝ կահավորված անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահն հանդիսանում է մշակույթի՝ երևանյան խոշոր օջախներից մեկը: Այստեղ տեղի են ունենում համերգներ, հյուրախաղերով Հայաստան ժամանած արտիստների և խմբերի ելույթներ, փառատոններ, ինչպես նաև ասուլիսներ, հավաքներ, հանդիսավոր ժողովներ ու հոբելյանական երեկոներ։
Համերգասրահը գտնվում է Հանրապետության հրապարակի թանգարանների շենքում, մուտքը` Աբովյան փողոցից։
Աբովյան փ. 2, Երևան
+374 10 56-23-24
www.facebook.com/Arno-Babajanyan-hamergasrah
Երկ-Շաբ: 10:00-19:00