Ապահովագրություն
ՀՀ կառավարության 27/03/2014թ. N375-Ն որոշման համաձայն՝ 2017թ. հոկտեմբերի 01-ից սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական օգնության տրամադրումն իրականացվում է ապահովագրության միջոցով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Ձեզ համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագիր:
Ապահովագրության պայմանագրով ապահովագրական գումարը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Դուք տարվա ընթացքում այդ գումարի սահմաններում կարող եք ստանալ հետևյալ բժշկական ծառայությունները.
- Հիվանդանոցային (ստացիոնար) բժշկական օգնություն և սպասարկում,
- Արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
- Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնություն և սպասարկում,
- Տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն:
Նշված ծառայություններից, այդ թվում նաև տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունից օգտվելու համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարի 01/09/2017թ. N 2621-Ա հրամանով հաստատված ցանկում ընդգրկված ցանկացած բժշկական կազմակերպություն:
- Տրամադրվող բժշկական ծառայություններ և բացառություններ
- Ծառայությունների ստացման կարգ
- Ձեր իրավունքները և պարտավորությունները
- Ծրագրում ընդգրկված բժշկական կազմակերպությունների ցանկ
ԿԱՊ
Գրեք, զանգահարեք և այցելեք մեզ։ Ապահովագրությունը շատ կարևոր է