Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոց
Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի «ամենաերիտասարդ» անդամը` Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցը դռները բացել է 2012 թվականի սեպտեմբերին և արդեն հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր այցելել են աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը: Նոր Թուֆենկյան հյուրանոցը տեղեկայված է Երևանի կենտրոնում` Հանրապետության և Բուզանդի փողոցների հատման կետում:
Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն ունի 83 սենյակ, բար/հյուրասրահ, խորհրդակցությունների սրահ և ավանդական «Խարբերդ» ռեստորան, որն առաջարկում է բազմադարյա արևմտյան ու արևելյան խոհանոցների ճաշացանկ: «Խարբերդ» ռեստորանի ջերմ և հյուրընկալ միջավայրը հիանալի վայր է թոթափելու ծանր օրվա վերջում կուտակված հոգնածությունը և լիցքաթափվելու:
Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի արտաքին ձևավորումը համահունչ է Երևանի 19-20-րդ դարերի ճարտարապետությանը: Գաղափարի հիմքում ընկած էր մի նոր կառույց կերտելու ցանկությունը, որը ներշնչված կլիներ Եվրոպական դասական և 20-րդ դարի հայկական ճարտարապետությամբ:
Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի ձևավորումը հայտնի դիզայներների, ինչպիսիք են օրինակ աշխարհահռչակ ճարտարապետ և ինտերիերի ձևավորող Կլոդաղը, Ջեյմս Թուֆենկյանի և Հայաստանի առաջնակարգ ճարտարապետների համատեղ ջանքերի արդյունքն է:
Երևանյան այս նոր հյուրանոցի ներքին հարդարանքը ներկայացնում է մանրակրիտ մշակված դետալների, շքեղ կահավորանքի և ընդգծված քարային շեշտադրումների ամբողջություն` հիանալի կերպով արտահայտելով հայկական ավանդական ճարտարապետության թեմատիկան: Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բացառիկ հարմարավետություն և ջերմ ու սրտաբաց ընդունելություն: