Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոց
Հյուրանոցը գտնվում է Սևանի արևելյան ափին ծվարած մի փոքրիկ ձկնորսական գյուղում՝ Ծափաթաղում։ Այն ունի 34 սենյակ, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին պատշգամբ, որտեղից չքնաղ տեսարան է բացվում դեպի Սևանա Լիճը։
Հյուրանոցն առաջարկում է հանգստի հարմարություններ, որոնց թվում բացօթյա լողավազան, հոթ թաբ, սաունա, բիլիարդ, սեղանի թենիս, ինչպես նաև տրամադրում է արշավի քարտեզներ՝ շրջակա գեղատեսիլ վայրերն ուսումնասիրելու համար։