Skip links

Իմպերիալ Պալաս Հյուրանոց

Երևան  քաղաքի անմիջապես սրտում գտնվող, կայսերական ոճով կառուցված  բարձրակարգ Իմպերիալ Պալաս հյուրանոցը  արդեն հինգ տարուց ավել իր ծառայություններն է առաջարկում բոլոր նրանց, ովքեր այցելում են Հայաստան, թեˊ գործնական, թեˊ հանգստի և թեˊ այլ նպատակներով: Ձեզ անհրաժեշտ է ընդամենը երեք րոպե, որպեսզի ոտքով հասնեք Մատենադարան և 5 րոպե` Կասկադ համալիր, 10 րոպե` Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոն: Զվարթնոց Միջազգային օդանավակայանը գտնվում է 19 կմ հեռավորության վրա: Իր հարմար դիրքի շնորհիվ, հյուրանոցային այս կառույցը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում  հայտնվել Երևան քաղաքի տեսարժան վայրերում, թանգարաններում և այլ կառույցներում, որոնք կարող են լիովին  բավարարել Հայաստան եկած այցելուի հետաքրքրությունները:
Թեˊ անձնակազմի  պրոֆեսիոնալ մոտեցումը, և թեˊ ընտանեկան միջավայրը ստիպում են հյուրերին զգալ ինչպես իրենց տանը` չնայած տանից հեռու լինելուն:
77 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված սենյակները դրական լիցքեր են հաղորդում հյուրերին, հնարավորություն տալով վայելել սենյակի պատշգամբից դեպի Մայր Հայաստան և Արարատ լեռը բացվող գեղեցիկ տեսարանը: Հյուրանոցի բոլոր սենյակներում առկա է օդորակիչ և անվճար Wi-Fi Ինտերնետ

Hotel Facilities

Hotel Location

Gallery

Book Now

MM slash DD slash YYYY
MM slash DD slash YYYY
Name Surname(Required)
This field is for validation purposes and should be left unchanged.