Էլեգանտ Հյուրանոց և Ռեզորթ
Էլեգանտ հյուրանոցը բացառիկ հնարավորություն է ընձեռում Ձեզ վայելելու Ծաղկաձորի գեղատեսիլ բնությունը: Այստեղ Դուք կարող եք կտրվել առօրյա հոգսերից և զգալ Ձեզ բնության մի մասնիկը: Մեր հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի հեքիաթային բնության մեկուսի մի անկյունում, որի միջով հոսում է կարկաչահոս գետակն իր զուլալ ջրերով, որոնց մեջ անզեն աչքով երևում է ձկների անվրդով խայտանքը: Հյուրանոցի տարածքում գտնվող այգում դուք կարող եք տեսնել այնպիսի էկզոտիկ ծառատեսակներ, ինչպիսիք են գիհին, ակացիան և գնդաձև տույան: