Անի Պլազա Հոթել
Հաճախորդներին ամենաբարձր մակարդակով սպասարկելու և լավագույնը մատուցելու մեր ավանդույթները ձևավորվել են տասնամյակներով: Հազարավոր զբոսաշրջիկներ Հայաստանի մայրաքաղաք Երևանը մտապահել են հենց «Անի» հյուրանոցի իրենց պատուհանի համայնապատկերով: Մեր սենյակներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հայաստանի խորհրդանիշ Արարատ բիբլիական լեռը և Երևանի գլխավոր ճարտարապետական արժեքներից մեկը` Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի շենքը:
«Զվարթնոց» օդանավակայանից «Անի Պլազա Հոթել» կարելի է հասնել 10-15 րոպեի ընթացքում: Հաշված րոպեների ընթացքում այստեղից ոտքով կարելի է հասնել Երևանի ամենասիրելի զբոսաշրջային վայրեր` Ազատության և Հանրապետության հրապարակներ, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա, Մատենադարան, Պատմության թանգարան և այլն: Մեր հարևանությամբ են գտնվում նաև քաղաքի լավագույն սրճարանները, ռեստորաններն ու բուտիկները, որտեղ կարող եք հաճելի ժամանակ անցկացնել և արդյունավետ գնումներ կատարել:
Իր 262 սենյակներով «Անի Պլազա Հոթել»-ը հանրապետության ամենամեծ հյուրանոցն է: Մեր ընդարձակ սենյակները կգոհացնեն ինչպես բիզնես հաճախորդներին, այնպես էլ զբոսաշրջիկներին ու ընտանիքներին, որոնք նախընտրում են ջերմությունն ու հարմարավետությունը: