Ամբերդ Հյուրանոց
Ամբերդ Հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքից 38 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռան ստորոտին, ծովի մակարդակից 1,750 մ բարձրության վրա: Հյուրանոցում առկա է երկու լողավազան (բացօթյա և փակ), ասիական և ֆիննական շոգեբաղնիքներ, լաունջ բար, ռեստորան, բացօթյա սրճարան, լվացքատուն, տասներկու համարներ ՝ մեկ Luxe համար, մեկ ընտանեկան համար, տաս երկտեղանի համարներ, որոնցից մեկը նախատեսած է սահմանափակ կարողություններվ մարդկանց համար: Բոլոր համարներում առկա է պատշգամբ, մինի բար, LCD հեռուստացույցեր, արբանյակային ալիքներ, աշխատասեղան, սեղանիկ, լոգասենյակ ՝ անհրաժեշտ հիգիենայի պարագաներով, վարսահարդարիչ, խալաթ, հողաթափեր, սրբիչներ և գործում է շուրջօրյա սպասարկում: Հյուրանոցի համարներում և շենքի ներսում առկա է անվճար Wi-Fi Ինտերնետ: Լողավազանները, ինչպես նաև ասիական և ֆիննական շոգեբաղնիքները անվճար են հյուրանոցի հյուրերի համար ժամը 10:00-21:00, իսկ ժամը 21:00-ից սկսած գործում է VIP ծառայություն՝ նախնական պատվերով: