Skip links

Պետական կամերային երաժշտական թատրոն

Պետական կամերային երաժշտական թատրոնը հիմնադրվել է որպես Պետական մանկական երաժշտական թատրոն 1987թվականի հոկտեմբերին Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Զալյանի կողմից, որն էլ նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար:
Հետագայում, ըստ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրամանի՝ թատրոնը վերանվանվել է Պետական կամերային երաժշտական թատրոնի և հանդիսանում է նրա լիիրավ իրավահաջորդը: Թատրոնը բազմաթիվ հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի տարբեր մարզերում ու Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև մասնակցել մի շարք փառատոնների և ստացել շնորհակալագրեր:
2018թվականից Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորն է ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը, տնօրենը՝ Հռիփսիմե Առաքելյանը:
Թատրոնի դերասանական կազմում են հայտնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը, Կարինե Ծատուրյանը, Անահիտ Կիրակոսյանը, Վիլեն Սարգսյանը, Հայկ Պետրոսյանը և ուրիշներ: Հայտնի ներկայացումներից են «Մի գլխարկի պատմություն», «Մոխրոտը», «Գեղեցկուհին և հրեշը», «Երեք խոզուկների նոր արկածները», «Խաղալիքների մոլորակը» և այլն:
Այս թատրոնն իրապես կարելի է համարել երեխաների ու ծնողների կողմից ամենասիրված այն ջերմ միջավայրը, ուր նրանք անմիջականորեն առնչվում են բեմի ու տաղանդավոր դերասանների հետ:

Պռոշյան փ. 1, Երևան, Հայաստան
+374 10 58-88-13
www.facebook.com/musicalchambertheatre/
Երկ-Կիր: 11:00-17:00

Request Now