Skip links

Արամ Խաչատրյան համերգասրահ

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը գտնվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։
Հայ նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը նախ ծրագրել է կառուցել ձմեռային և ամառային դահլիճներ՝ երկու առանձնացված ամֆիթատրոններով, որոնք տարբեր տոնակատարությունների ժամանակ միավորվելով կստեղծեին 3000 նստատեղ ընդգրկող դահլիճ:
Շենքի հատակագիծը և դրա մանրանկարը 1936 թվականին ներկայացվել են Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում և արժանացել «Գրան պրի» մրցանակի: Դժբախտաբար, տեխնիկական խնդիրներն ու պայմանները, ինչպես նաև 1936 թ. Թամանյանի վաղաժամ մահը խոչընդոտեցին նախագծի լիարժեք իրագործմանը:
1978-1980-ին շենքը ենթարկվել է ամբողջական վերականգնման և վերանորոգման: Ավելի ուշ ենթակայության շենքերն ու հանդերձարանները վերանորոգվել են հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը կահավորվեց նոր աթոռներով, փոխվեցին հին ջահերը, ավելացվեցին ժամանակակից բեմական հարմարություններ: Ներկայումս համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսատեսի համար։ Կառույցի գլխավոր մուտքի դիմաց 1999թվականի հունիսի 6-ին՝ Ա. Խաչատրյանի ծննդյան օրը, տեղադրվել է աշխարհահռչակ կոմպոզիտորի արձանը, որի հեղինակն է ճարտարապետ Յուրի Պետրոսյանը։ Դահլիճի ներքին հարդարանքն հագեցած է հայկական զարդանախշերով ու խորաքանդակներով։ Այն նախկինում կրել է «Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ» անունը, իսկ 2003թվականին արդեն անվանակոչվել է Արամ Խաչատրյանի անվամբ։

Մաշտոցի պող. 46, Երևան
+374 11 54-07-02
www.apo.am
Երկ-Կիր: 11:00-19:00

Request Now