Skip links

Երևանի «Շամպայն գինիների գործարան»

Երևանի «Շամպայն գինիների գործարանն» հիմնադրվել է 1939թվականին: Այդ ժամանակ այն արտադրում էր միայն գինու չոր և քաղցր տեսակներ:
1954 թվականին արտադրամասն ընդլայնվել է, և հիմնադրվել է շամպայն գինիների արտադրություն: Ներկայումս գործարանն հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրական տեխնոլոգիայով, որակի վերահսկման լաբորատորիայով և բարձր որակավորմամբ մասնագետներով։
Երևանի «Շամպայն գինիների գործարանն» եղել և մնում է բացառիկ իր տեսակով՝ ֆրանսիական տեխնոլոգիայով արտադրելով շամպայն գինիների դասական և կոլեկցիոն տեսականի: Այստեղ արտադրվում են շամպայնի Կիսաչոր, Վարդագույն, Հուշանվերային, Կոլեկցիոն, Սովետական, Նռան և այլ տեսակներ, ինչպես նաև Վերածնունդ, Քիշմիշ, Նռան, Հայկ նահապետ, Ֆրանս գինիները, Նարե, Ֆրանս, Հայաստանի հպարտություն, Մենուա, Տրդատ կոնյակների տեսակները: Գործարանն առաջարկում է նաև ոչ ալկոհոլային խմիչքների տեսակներ, որոնք լայնորեն օգտագործվում են մանկական տոնակատարությունների ժամանակ: Գործարանի արտադրատեսականին բազմիցս արժանացել է բարձր գնահատանքի ու ճանաչման Հայաստանում և արտերկրում: Արտադրանքն արտահանվում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Լիտվան, Լատվիան, Ֆրանսիան, Չինաստանը և աֆրիկյան մի շարք երկրներ:

Request Now