Մարանի ակունքները սկիզբ են առնում 1828-1830թվականներին, երբ Պարսկաստանից Հայաստան Վայոց ձորի գավառ վերգաղթեցին Սարգիսը և իր կինը` Մարանը: 1860թ. նրանց որդի Հարությունը հայրենի Արտաբույնքում տնկեց գյուղի ամենագեղեցիկ այգին և մոր պատվին անվանեց «Մարանի այգի»:
Ներկայումս «Մարանի» ընկերության գործարանում անցկացվում են համտեսի մի շարք միջոցառումներ: Համտեսն անցկացվում է «Մարան» ընկերության գործարանում, որը գտնվում է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում: Բուն համտեսի տևողությունը՝ կախված խմբի մեծությունից, 1-1,5 ժամ է: Եթե խումբը 5 հոգուց պակաս է, վճարվում է 5 հոգուն համապատասխան գումար:
Գործում է նաև համտես-էքսկուրսիա, որի ընթացքում ներկայացվում է հայոց գինու հազարամյա պատմությունը, ցույց է տրվում գինու դերը հայ ժողովրդի կենցաղում և մշակույթում, ինքնության և արժեքային համակարգերի ձևավորման գործում:
Ներկայացվում են նաև ոգելից խմիչքների պատրաստման ու մատուցման հիմնական դրույթները, ընտրության և պահպանման նրբությունները: