Skip links

Ձյունագնացներ Հայաստանում

Ծաղկաձորյան ձմեռային հանգիստն անկասկած շատ սպասված է ոչ միայն հայաստանաբնակների, այլև բազմաթիվ օտարերկրացիների համար: Ձմռանն այստեղ հասանելի են բազմաթիվ ձմեռային սպորտաձևեր ու հետաքրքիր ժամանցի տարբերակներ: Դրանցից մեկն էլ ձյունագնաց վարելն է:
ԱՏՎ Էքստրիմն ընձեռում է Ձեզ այդ հնարավորությունը: Արհեստավարժ հրահանգիչների օգնությամբ Դուք կարող եք սովորել վարել ձյունագնացներ կամ բարելավել Ձեր վարման հմտությունները: Այստեղ մշակված են տարբեր երթուղիներ, որոնք հարմար են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու ձյունագնացավարների համար: Ձյունառատ Ծաղկաձորում ձյունագնաց վարելը ոչ միայն պարզապես ակտիվ հանգիստ է, այլև սպորտ և ադրենալին:
Այստեղ Դուք կարող եք ոչ միայն ձյունագնաց վարձել, այլև վայելել Ձեր ժամանցի անմոռանալի պահերը՝ հեռանալով բարձր տրամադրությամբ և լավագույնս մատուցված ծառայություններից բավարարվածությամբ: Տարվա մյուս ամիսներին ևս ԱՏՎ Էքստրիմն ապահովում է իր հաճախորդների ադրենալինն ու անմոռանալի ժամանցը ամենագնացներով իրականացվող շրջագայությունների միջոցով: Այսպիսով, եթե Դուք Հայաստանում ամենագնաց կամ ձյունագնաց վարելու համար համապատասխան վայր եք փնտրում, ապա այստեղ միանշանակ գոհ կմնաք:

Request Now