Skip links

Լավաշի պատրաստման վարպետաց դաս – «Բաշ Գառնի» ռեստորանում

Լավաշը ցորենի ալյուրից պատրաստված սպիտակ հացն է, հայկական խոհանոցում հայտնի բարակ ու հարթ հացը: Այն թխվում է գետնափոր ավանդական վառարանում, որը կոչվում է թոնիր: Ըստ ավանդույթի լավաշի խմորը դեռևս հին ժամանակներում հունցել է տան ավագ կինը: Ապա այն բաժանվում է գնդերի, գրտնակվում հնարավորինս բարակ և ձեռքերով օդում ծեփակերտելուց հետո անցկացվում ուռենու փայտից պատրաստված և բրեզենտե կամ մահուդե կտորով պատված հատուկ բարձիկի վրա: Կռանալով տաք թոնրի վրա նույն բարձիկով խմորը ծեփվում է թոնրի պատին: Լավաշը թխվում է ընդամենը 30-40 վայրկյանում և անմիջապես դուրս բերվում սուր կեռ ծայր ունեցող հատուկ ձողով:
Հայաստանում ամենուր կարելի է համտեսել հայկական լավաշն ու համադրել այն ամենատարբեր ճաշատեսակների հետ: Լավաշի պատրաստման վարպետաց դասին, ահա, կարելի է մասնակցել Գառնու տաճարի հարևանությամբ տեղակայված «Բաշ Գառնի» ռեստորանում: Լավաշի թխման վերը նկարագրված ամբողջ գործընթացին հենց այստեղ կարող եք մասնակցել ու ծանոթանալ առանձնահատկություններին:

Request Now