Նոյ Լենդ Ռեզորթ
Նոյ լենդ հանգստի գոտին գտնվում է Սևանա լճի ափին: Համալիրը բաղկացած է հյուրանոցից, քոթեջներից, ռեստորանից և զվարճանքի վայրերից: Համալիրն ունի հյուրանոցային 12 սենյակներ, 29 քոթեջներ: Բոլոր սենյակներն ու քոթեջներն ունեն 2 ննջասենյակ, 1 հյուրասենյակ, հեռուստացույց, սառնարան, լոգարան: Բոլոր քոթեջներն ունեն պատշգամբներ: Համալիրը հրաշալի վայր է բացօթյա հանգստի համար՝ լինի դա արշավ, ձիավարում, նավակներով թիավարում, թե առագաստանավով ձկնորսություն: Իսկ այն օրերին, երբ լիճն անհանգիստ է, ուղղակի բավարարեք Ձեր լողալու ցանկությունը բացօթյա լողավազանում: