Skip links

Ապահովագրություն

 

ՀՀ կառավարության 27/03/2014թ. N375-Ն որոշման համաձայն՝ 2017թ. հոկտեմբերի 01-ից սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական օգնության տրամադրումն իրականացվում է ապահովագրության միջոցով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Ձեզ համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագիր:
Ապահովագրության պայմանագրով ապահովագրական գումարը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Դուք տարվա ընթացքում այդ գումարի սահմաններում կարող եք ստանալ հետևյալ բժշկական ծառայությունները.

  • Հիվանդանոցային (ստացիոնար) բժշկական օգնություն և սպասարկում,
  • Արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
  • Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնություն և սպասարկում,
  • Տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն:

Նշված ծառայություններից, այդ թվում նաև տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունից օգտվելու համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարի 01/09/2017թ. N 2621-Ա հրամանով հաստատված ցանկում ընդգրկված ցանկացած բժշկական կազմակերպություն:

  • Տրամադրվող բժշկական ծառայություններ և բացառություններ
  • Ծառայությունների ստացման կարգ
  • Ձեր իրավունքները և պարտավորությունները
  • Ծրագրում ընդգրկված բժշկական կազմակերպությունների ցանկ

ԿԱՊ

    Գրեք, զանգահարեք և այցելեք մեզ։ Ապահովագրությունը շատ կարևոր է